Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

2010 թ. Հյուսիսային բևեռում սառույց չի՞ լինելու

Արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ Արկտիկայի սառցածածկույթի մեծ մասը բարակ սառցե շերտ է, որը ձևավորվել է մեկ տարվա ընթացքում: Ամերիկյան Ազգային կենտրոնի գիտնականները, իրացնելով ձյան և սառույցի հետազոտությունների տվյալները, զգուշացնում են, որ 2010 թվականին, հնարավոր է, որ սառույցն իսպառ վերանա: Այս մասին հաղորդում է science.yoread.ru/news կայքը:

 

2007 թ.-ի սեպտեմբերին արկտիկական սառույցը հասավ ռեկորդային ցածր մակարդակի, երբ Գրենլանդիայից մինչև Ալյասկա բացվեց հյուսիս-արևմտյան «միջանցքը»: Ձմռանը սառույցի մակարդակը կրկին ավելացավ, 2008 թ.-ի մարտին սառցե ծածկույթը զբաղեցնում էր ավելի մեծ տարածք, քան 2007 թ.-ի մարտին, բայց, այնուամենայնիվ, սառցե ծածկույթի կրճատման միտումը, որը դիտվում է 1978 թ.-ից, պահպանվում է առ այսօր:

 

Արկտիկական սառցե տարածքը տարվա կտրվածքով կրճատվում է 44 000 քառ մ: Գիտնականներին անհանգստացնում է այն փաստը, որ բազմամյա սառույցը, որը հալվել է ամռան ընթացքում, չի վերականգնվում նույն արագությամբ:

Սկզբնաղբյուր. aysor.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ